|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը կլինի կոնկրետ տեքստի տեսքով: «Մեր որոշումն առաջիկայում կհրապարակենք»,- հայտարարեց նա:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վարքագծին, ով անընդհատ սպառնում էր, թե ոստիկանությունը «մաքրելու է» տարածքը, ՄԻՊ-ն ասաց, որ ինքն անհատական գնահատականներ չի հնչեցնում։ «Իրավաչափության տեսանկյունից մեզ մտահոգել է բացառապես հունիսի 23-ի դեպքը, և կմտահոգեն այն դեպքերը, եթե ոստիկանությունը չգործի պատշաճ՝ սադրիչների դեպքում: Մնացած բոլոր դեպքերը զուտ մարդկային գնահատականների դաշտում են»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե որոշում կայացնող մարդն անընդհատ հարձակվում էր քաղաքացիների վրա` ասելով` ինքը Վովա Գասպարյանն է, Անդրեասյանն արձագանքեց, որ ինքը դիմում չի ստացել, որ ոստիկանապետի կողմից հարձակում է տեղի ունեցել։
Ըստ նրա` իրենք ուրախ են, որ ոստիկանները հանդուրժողականություն են դրսևորում և գործողությունների չեն դիմում: «Երեկ ամբողջ գիշեր իմ տեղակալը և մեր ներկայացուցիչը եղել են Բաղրամյան պողոտայում, այցեր են կատարվում, դիտարկումներ են կատարվում, և այսօր բողոքները հիմնականում այն մասին են, որ կան սադրիչներ»,- ասաց Անդրեասյանը: Նա շեշտեց այն հանգամանքը, որ ոստիկանները հենց այդ սադրիչների նկատմամբ պետք է ավելի զգույշ և հետևողական լինեն: