| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր` Յուլյա Գասպարյանին շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նման որոշման հիմք է դարձել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ՀՀ ներքին գործերի նախարարությանն ուղղված գրությունը և Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Յուլյա Գասպարյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է, ընդ որում` ոչ թե արդարացնող հիմքով, այլ համաներմամբ։
Հիշեցնենք` նախկին ոստիկանապետի դստեր նկատմամբ յուրացման և վատման հատկանիշներով քրեական հետապնդում էր հարուցվել 2022 թվականի նոյեմբերին։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ նա նշանակվել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպա, բայց տարիներ շարունակ ծառայության չի ներկայացել։ Այդ ընթացքում նրան փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ), Յուլյա Գասպարյանն էլ ստացել և կանխիկացրել է այդ գումարները։