կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-23 23:38
Սպորտ

Բաց նամակ՝ սպորտի նախարարին

Բաց նամակ՝ սպորտի նախարարին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար պարոն Գաբրիել Ղազարյանին

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

 

Երկար տարիներ մատչելի գներով օգտվել ենք Պոլիտեխնիկի լողավազանից: Ընդհատումները եղել են ընթացիկ վերանորոգումների պատճառով: Վերանորոգումների արդյունքները եղել են ակնհայտ: Նկատել ենք վերանորոգումները և գույքի թարմացումը:

 

Ցուրտ ու մութ տարիներին Պոլիտեխնիկի լողավազանը միակն էր, որը անխափան աշխատում էր և մատչելի էր լողի սիրահարների, առողջական խնդիրներ ունեցողների և բարձրակարգ մարզիկների համար: Այժմ լողավազանի աշխատանքը ընդհատված է ընթացիկ վերանորոգման համար:

 

Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ ոչ ոք չի կարողանում ասել մեզ, թե երբ նորից կարող ենք օգտվել լողավազանից: Նկատի առնելով, որ «Այրարատ» կինոթատրոնից մինչև Կոմիտաս, Զարյան և «Ջրաշխարհից» մինչև Հրազդանի կիրճ, բացի Պոլիտեխնիկի լողավազանից, այլ լողավազան չկա և շեշտելով Պոլիտեխնիկի սպասարկման գների մատչելիությունը, ինչպես նաև աշխատակիցների բարձր որակավորումը և սպասարկող անձնակազմի բարեխիղճ վերաբերմունքը՝ հուսով ենք, որ կկարողանանք շարունակել օգտվել մեր սիրելի լողավազանից:

 

Թոշակառուների, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների և դեպի առողջ ապրելակերպին ձգտող անձանց կողմից կոչ ենք անում համապատասխան կառույցներին հսկողության տակ պահել լողավազանի ընթացիկ վերանորոգման գործընթացը՝ նպաստելով այս գործընթացի արագացմանը:

 

Լողավազանի մի խումբ այցելուներ, մարզիկներ