կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-23 13:22
Քաղաքական

Մեզ հետ պետք է լեզու գտնեն, ոչ թե մենք՝ իրենց հետ. ԲՀԿ-ական

Մեզ հետ պետք է լեզու գտնեն, ոչ թե մենք՝ իրենց հետ. ԲՀԿ-ական

ԱԺ ավանդական ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին` արդյո՞ք ԲՀԿ գործարար պատգամավորների վրա եղել է ճնշում, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ նման բան չկա և չէր կարող լինել:

 

«Պետք է հիասթափեցնեմ: Որևէ ճնշում չի կարող լինել ԲՀԿ-ի վրա, ԲՀԿ-ն կուռ, կայացած կառույց է: Մենք ունենք կուսակցական շահեր, որոնք միտված են պետականաշինությանը: Մենք դրսևորել ենք բացարձակ ազատ վարքագիծ»,- ասաց նա:

 

Հարցին` կարևո՞ր է արդյոք կառավարության հետ լեզու գտնելու փաստը, որովհետև նման միտք էր արտահայտել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Մեզ հետ պետք է լեզու գտնեն, ոչ թե մենք` որևէ մեկի հետ, դա միանշանակ իմացեք»:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, խոսելով կառավարության ծրագրի մասին, նշեց, որ կփորձեն լավատես լինել և սպասել, տեսնել, թե կառավարությունն ինչպես է իրականացնելու իր ծրագիրը:

 

«Ծրագրում, պարտադիր կուտակային համակարգի հետ կապված,  մենք չտեսանք կոնկրետ տեղաշարժ, այլ որոշակի փոփոխություններ, արմատական պարտադիրը դուրս գար, դա չեղավ , այնպես որ` ժամանակը ցույց կտա, թե ինչպես է իրականացվելու ծրագիրը: Ժողովուրդը ավելի լուրջ տեղաշարժերի կարիք ուներ»,- ասաց նա` հավելելով, որ քառյակի հաջորդ նիստը լինելու է ԲՀԿ խմբակցությունւմ:

 

Միքայել Մելքումյանը, պարտադիրի հետ կապված, հավելեց, որ եթե կառավարությունը շարժվի «պարտադիր, բայց ոչ ի հաշիվ քաղաքացու», ուրեմն դրական լուծումներ կգտնվեն: