Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է կատարել` կոչ անելով հայկական զինված ուժերին` անցնել հարձակման:
«Ինչքա՞ն պետք է մեր զինվորները զոհվեն այս կիսապատերազմում: Ամեն օր մենք կորուստ ենք տալիս, ամեն օր մարդ է սպանվում ազերիների գնդակից, մեր գյուղերը գնդակոծում են, իսկ մենք «համարժե՞ք՚ պատասխան ենք տալիս»: Հերիք է, եկել է ժամանակը ազերիներին հիշեցնել 90-ականների իրենց խայտառակ փախուստը և պարտությունները: Միթե դժվար է մի անգամ էլ մենք հարձակվենք իրենց դիրքերի վրա, թող զոհեր լինեն ազերիների մոտ, տեսնենք նորից կփորձեն հարձակվել»:
Yerkir.am-ի հետ զրույցում Բաբայանը հավելեց, որ իր գրառումը ոչ թե էմոցիոնալ արված հայտարարություն է, այլ` միանգամայն հստակ ու տրամաբանական, սակայն շեշտեց, որ որպես քաղաքացի է հռետորական հարց բարձրացնում.
«Դա մեր ցանկությունը չէ` դրդել պատերազմական գործողությունների, բայց եթե մեր դիրքերի վրա հարձակվում են, իսկ գյուղերը գնդակոծությունների տակ են, ուրեմն հարց է առաջանում. ինչու՞ հայկական կողմը չի ձեռնարկում նման հարձակողական միջոցառումներ: Իրենք կարող են կրակել մեր գյուղերի վրա, իրենք կարող են մարդ սպանել, հրադադարի ռեժիմը խախտել, որից հետո մենք մնում ենք չխախտող, չհարձակվող: Եթե մենք կորուստներ չտայիքն, դա ուրիշ հարց, բայց մենք այսօր կորուստներ ենք տալիս: Պետք է միշտ մեզ խփեն, նո՞ր մենք պատասխանենք: Արդյոք դա՞ է մեր ստրատեգիան, արդյոք դա՞ է ճիշտը, որ մենք միշտ պաշտպանվողի դերում ենք լինում»,- ասաց նա:
Նրա կարծիքով` կիսապատերազմական վիճակում հայկական կողմը գրեթե ամեն օր կորուստներ է ունենում, և չի կարող այդ վիճակը շարունակվել տարիներ շարունակ:
Ըստ Վահան Բաբայանի` հայկական զինված ուժերը պետք է հետևություններ անեն: