|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Բագրատ Սրբազանը մասնակցում է Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկմանը: Օրակարգում երկու հարց է՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վերահաս վտանգները և ինչպե՞ս չկորցնելն, ձեռք բերել դաշնակիցներ։
«Խնդրում եմ, որ բոլորի միտքը լինի այն, թե քննարկումների միջոցով ինչ ենք կառուցելու թե՛ տեսական, թե՛ գործնական իմաստով»,-քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Բագրատ Սրբազանը․ «Այստեղ փորձառությամբ և վաստակ ունեցող մարդիկ են։ Մենք պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների։ Պետք է օգտագործենք Սփյուռքի ներուժը: Մենք այն ընդհանրապես դուրս եք թողել մեր դիվանագիտական կյանքից»,-ասաց Սրբազանը։