|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Թուրքիայի պետական հեռուստաալիք TRT-ի եթերում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն արձագանքել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչթարօղլուի՝ «Էրդողանի պալատում ոսկե զուգարանակոնք կա» պնդմանը. տեղեկացնում է Taraf-ը:
«Տեսեք` առաջին անգամ եմ ասում: Ես վաղը Իգդիր և Էրզրում (Կարին) եմ գնում: Հենց ծրագիրն ավարտվի, քարտուղարին հրահանգելու եմ, որ տեղեկացնի Քըլըչթարօղլուին, որ նա կարող է գալ նախագահական նստավայր և զննել: Թող մի հատ ոսկե զուգարանակոնք կամ ծորակ գտնի, և հրաժարական կտամ: Իսկ նա հրաժարական կտա՞ կուսակցության ղեկավարի պաշտոնից: Հենց ուղիղ եթերում մարտահրավեր եմ նետում նրան»,- ասել է նա: