Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է մի շարք քաղաքացիների, որոնք քաղաքի կենտրոնում «Ձնամարտ» ֆլեշմոբ են փորձել կազմակերպել: Ակցիայի տասնյակ մասնակիցներ ձնագնդիկ են սկսել խաղալ: Ոստիկանությունը միջամտել է` պատճառաբանելով, թե ֆլեշմոբի կազմակերպիչները վնասում էին քաղաքային սիզամարգերը. տեղեկացնում է РБК-ն: