|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանի հավաքականի և իրանական «Սանաթ Նավթ» ակումբի պաշտպան Վալերի Ալեքսանյանն ասել է, որ ներկայումս հավաքականը կենտրոնացած է միայն Մակեդոնիայի հետ խաղի վրա, իսկ Իռլանդիայի հավաքականի մասին կմտածեն միայն հոկտեմբերի 7-ից հետո:
«Եթե մի քանի տարի առաջ` մինչ խաղը մտածում էինք, որ հաղթելու ենք, ապա հիմա վստահ ենք դրանում: Մակեդոնիայի և Իռալանդիայի հավաքականները շատ լավ են պատրաստված և կարող են լուրջ դիմադրություն ցույց տալ, բայց, ինչպես արդեն նշեցի, հաղթելու ենք...»,- iFootball.am-ի հետ զրույցում նշեց 27-ամյա պաշտպանը:
Հարկ է նշել, որ Վալերին վերջերս է հայտնվել Վարդան Մինասյանի ուշադրության կենտրոնում և վերջին երկու հանդիպումներում աչքի է ընկնել գրագետ պաշտպանական գործողություններով: