|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունիսի 13-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը կանցկացնի` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Պորտուգալիայի ընտրանու հետ։ Այդ խաղին նախապատրաստվելու համար հավաքական է հրավիրվել նաև Դոնեցկի «Մետալուրգ»-ի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը, ով Yerkir.am-ի հետ զրույցում խոսեց մեր թիմի շանսերի և իր ներկայիս մարզավիճակի մասին։
«Մրցակիցը շատ ուժեղ է, բայց մենք շանսեր ունենք հաղթելու համախմբվածության, շատ աշխատելու ու լավ խաղի շնորհիվ: Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար մեր շանսերը դեռ պահպանվում են. պետք է հաղթենք բոլոր խաղերում։ Ճիշտ է, շատ դժվար է լինելու մեզ համար, բայց անհնարին ոչինչ չկա։ Պորտուգալացիները հոգեբանորեն ուժեղ պատրաստված են, և չեմ կարծում, որ նրանց խաղի վրա կարող է ազդել այն փաստը, որ մեր թիմի նկատմամբ Երևանում դեռևս հաղթանակի չեն հասել»,- ասաց ֆուտբոլիստը:
Խոսելով իր մարզավիճակի մասին` նա ասաց, որ իր թիմի կազմում մասնակցել է վերջին ամսվա բոլոր խաղերին և լավ է գնահատում իր խաղային ու ֆունկցիոնալ մարզավիճակը։