կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-09 02:28
Մշակույթ

Ո՞վ է ասում` ընթերցող չկա...

Ո՞վ է ասում` ընթերցող չկա...

Արդեն 4 ամիս է, ինչ լույս է տեսնում «Գրական կյանք» գրական թերթը, բայց այն հասցրել է ունենալ շուրջ 5000 ընթերցող:

«Փորձելու ենք այս թերթով ավելի ժողովրդավարական պայմաններ ստեղծել արդի գրականության համար` շեշտը դնելով բարձր արժեքների վրա: Նաեւ կողմնորոշելու ենք ընթերցողին, թե ո՞րն է ժամանակակից իսկական գրականությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԳՄ նախագահ, թերթի գլխավոր խմբագիր Աբգար Ափինյանը:

Գրող Ռազմիկ Դավոյանն էլ իր խոսքում նշեց, որ «Գրական կյանք»-ը լինելու է ժողովրդի սեփականությունը` միտում ունենալով բացահայտել, թե որն է իրական գրականությունը, որը` ոչ:

 

«Իրական արվեստագետների խումբն է տանում թերթի տպագրման աշխատանքները: Կարեւոր է նաեւ հանգամանքը, որ թերթն արտացոլում է ստեղծագործելու չափանիշները, ինչը խախտվում եւ, կարելի է ասել, անգամ բացակայում է մերօրյա գրողներից շատերի մոտ»,-ասաց Դավոյանը:

 

Նշենք, որ սեպտեմբեր ամսից պետական ԲՈՒՀ-երից մեկում կդասավանդվի նաեւ արդի հայ գրականություն, ապրիլի 30-ին մշակույթի նախարարության աջակցությամբ կտպագրվի նաեւ ուսումնական ձեռնարկ, ինչպես նաեւ` լույս կտեսնի ժամանակակից հայ գրողների մատենաշար` 2000 օրինակով: