Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման առանցքում եղել են ՀԲ-ի և ՀՀ ՏԶՆՆ միջև համագործակցությանն ու ՀՀ կառավարության առաջիկայում ներկայացվելիք ծրագրին առնչվող հարցեր։
Նախարար Մինասյանը հանգամանալից անդրադարձել է նախարարության կողմից ՀԲ համագործակցությամբ իրականացվող աշխատանքներին և քաղաքական նոր իրողությունների պայմաններում տնտեսության իրավիճակին։ Խոսելով նոր ձևավորված կառավարության ու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին՝ նախարարը վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չի խնայվելու տնտեսական բարեփոխումները ժամանակին և լավագույնս իրականացնելու համար։
Նախարարն անդրադարձել է Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը և ներդրումներ իրականացնելու նոր հնարավորությունների ստեղծմանը, որտեղ խաղի կանոնները բոլորի համար նույնը կլինեն: Մասնավորապես նշվել է արդեն իսկ առկա դրական ազդակների և Հայաստանում ներդրումներ իրականացնելու բազմաթիվ անձանց և կազմակերպությունների ցանկության մասին:
Արծվիկ Մինասյանը մանրամասն անդրադարձել է նախարարության հետ իրականացվող ՀԲ ծրագրերի ընթացքին: Մտքեր են փոխանակվել արտահանման խթանման, պետություն-մասնավոր հատված գործընկերության, տնտեսական մրցակցության ու հակամենաշնորհային քաղաքականության, ՓՄՁ զարգացման, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ։
Սիլվի Բոսութղոն, շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ, շնորհակալություն է հայտնել ծրագրերի մանրամասն ներկայացման համար։
ՀԲԽ պատվիրակության անդամները նախարարին են ներկայացրել «Ապագայի Հայաստանը․ միակցում, մրցակցում, բարգավաճում» երկրի համակարգված գնահատման զեկույցը, որն ամբողջական տնտեսական վերլուծություն է իրենից ներկայացնում և որպես ուղեցույց կարող է հանդիսանալ ՀԲ-ի հետ համագործակցության գործընթացում։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԲ առաջիկա ոլորտային փորձագիտական առաքելությունների հետ հանդիպումների մասով։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հայտնել են համատեղ աշխատանքին և համագործակցության ընդլայնմանը միտված պատրաստակամությունը։