|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, խոսելով գազային պայմանագրերի ուսումնասիրման նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության նախաձեռնության մասին, նշեց, որ ճիշտ կլիներ տեխնիկապես այլ կերպ դա կազմակերպել: ԱԺ նախագահի խոսքով՝ անհրաժեշտ էր դիմել նախ իրեն և քաղաքական մեծամասնությանը այդ առաջարկով, իսկ այսպես ստացվում է, որ քաղաքական մեծամասնությունը շահագրգիռ չէ գազային պայմանագրերի ուսունասիրման հարցով:
«Երկրի նախագահն էլ, վարչապետն էլ, բոլորս էլ շահագրգռված ենք, որ ուսունասիրվի ամեն ինչ, և եթե կան մեղավորներ, պատժվեն: Բայց կարող էիք ինձ հետ քննարկել նաև»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ ԱԺ նիստն ավարտվեց «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի առաջարկով, որպեսզի խմբակցությունների հայտարարությունները շարունակվեն վաղը: Հովիկ Աբրահամյանը, դիմելով Ռուբեն Հակոբյանին, ասաց. «Աստված չարասցե, եթե դուք լինեիք մեծամասնություն, ես արդեն պատկերացնում եմ` ինչ կլիներ մեր վիճակը»: