Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Դոնեցկի «Շախտյոր»-ի երիտասարդական թիմի կիսապաշտպան Արթուր Միրանյանը, ով հրավեր էր ստացել ազգային հավաքականի գլխավոր մարզչից, այս գիշեր ժամանել է Հայաստան: Yerkir.am-ը կարճ զրույց ունեցավ երիտասարդ ֆուտբոլիստի հետ:
-Արթու՛ր, ինչպիսի՞ զգացողություններ ունես Հայաստան ժամանելուց հետո:
-Ամեն ինչ շատ լավ է այստեղ: Հայաստանում եղել եմ նաև մի քանի ամիս առաջ, սակայն այս անգամ օդանավակայանում ես արժանացա ջերմ ընդունելության երկրպագուների կողմից, ինչը մեծ անակնկալ էր ինձ համար: Շատ շնորհակալ եմ նրանցից:
-Որտե՞ղ ես սկսել առաջին քայլերդ ֆուտբոլում:
-Ընտանիքով տեղափոխվել ենք Ուկրաինա, երբ ես փոքր էի: Առաջին քայլերս սկսել եմ Դոնեցկի «Շախտյոր»-ի դպրոցում:
-Շատ է խոսվում այն մասին, որ հավաքականում քո հանդես գալը դուր չի գալիս ակումբի ղեկավարությանը, ի՞նչ կասես այս մասին:
-Շատ մարդկանց կարող է դուր չգալ, բայց իմ երազանքն է խաղալ ազգային հավաքականում: Ես հայ եմ և հպարտ եմ դրա համար:
-Ինչպե՞ս ես գնահատում մեր հավաքականի շանսերը ԵՎՐՈ 2016-ի ընտրական փուլում:
-Մենք ունենք շատ լավ մարզիչ և հիանալի ֆուտբոլիստներ: Մեծ շանսեր ունենք, հուսով եմ` լավ հանդես կգանք:
-Հավաքականի ֆուտբոլիստներից ո՞ւմ հետ ես մտերիմ:
-Շուտով բոլորի հետ էլ կմտերմանամ: Այժմ մտերիմ եմ միայն Հենրիխ Մխիթարյանի և Արտյոմ Սիմոնյանի հետ:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ