Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԵՎՐՈ-2015-ի երիտասարդական առաջնության ընտրական փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականն իր վերջին խաղում 2:1 հաշվով առավելության է հասել Բելառուսի նկատմամբ: Այդ խաղում Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտն է նշել Դոնեցկի «Շախտյոր»-ի երիտասարդական թիմի նախկին հարձակվող Արթուր Միրանյանը, ով վերջերս պայմանագիր է կնքել մակեդոնական «Վարդար»-ի հետ:
Հայաստան-Բելառուս խաղից հետո Yerkir.am-ի թղթակիցի հետ զրույցում 19-ամյա ֆուտբոլիստը խոսեց իր տպավորությունների մասին. «Շատ ուրախ եմ, որ հանդես եկա Հայաստանի հավաքականի կազմում: Հպարտ եմ, որ խաղում եմ իմ ազգի համար: Բառերով չեմ կարող նկարագրել թե ինչ զգացողություններ եմ ապրում: Մեծ ցանկություն ունեի` գոլ խփելու, սակայն չստացվեց: Կարևորը՝ կարողացանք հաղթանակ տոնել»:
Ֆուտբոլիստը խոսեց նաև նոր թիմի մասին. «Վարդարի հետ 3 տարվա պայմանագիր եմ ստորագրել: Թիմի կազմում անցկացրել եմ 4 մարզում: Այնտեղ են հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը և Հովհաննես Համբարձումյանը, ովքեր ինձ օգնել են ծանոթանալ թիմի հետ: Դեռևս չեմ հասցրել ծանոթանալ քաղաքին, ինչը կանեմ Մակեդոնիա վերադառնալուց հետո»:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ