Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիմա որոշակի խուճապային տրամադրություն կա, դրա համար փորձում են գները բարձրացնել: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով «Երևան Սիթի»-ում մոտ 20 տոկոսով մսամթերքի թանկացման փաստին:
Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի սուպերմարկետների սպառնալիքը, որ եթե իրենք մտնեն հարկային դաշտ, գները կաճեն, գյուղնախարարը պատասխանեց, որ պետության հետ որևէ մեկն իրավունք չունի սպառնալիքի լեզվով խոսել:
Ճշտմանը, թե դա իրոք սպառնալիք կարելի է որակել՝ նախարարը պատասխանեց.«Դուք այդպես որակեցիք, իսկ ես ասում եմ, որ, առհասարակ, պետության հետ ոչ ոք իրավունք չունի սպառնալիքի լեզվով խոսել: Այնուամենայնից, չեմ կարծում, որ դա կբերի ճգնաժամային իրավիճակի»:
Խաչատրյանը նշեց նաև, որ վաղուց միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ բոյկոտել թալանչիներին և կոռուպցիոներներին:
Հարցին, թե սուպերմարկետների սպառնալիքը, որ իրենց՝ հարկային դաշտ մտնելու դեպքում դա կարող է հանգեցնել գների՝ անասելի բարձրացմանը, Խաչատրյանը պատասխանեց, որ չի կարող գների անասելի բարձրացում լինել: «Եթե այստեղի թութը գնեն, դնեն 5 000 դրամ, հետո էլ թութ չի վաճառվի: Վերջապես բոլոր կողմերի համար էլ ձեռնտու է, որ գործեն այդ խանութները: Այդ սպառնալիքի տակ էլ պետք է հիմք լինի: Ի՞նչ է նշանակում գները կբարձրացնենք: Ավելին՝ կողքից երկու նոր սուպերմարկետ կաճի, փոքր խանութները կսկսեն գործել: Փոքր խանութները դուրս եկան շուկայից, որովհետև սուպերմարկետները նրանցից բիզնեսը վերցրեցին, մի քիչ ավելի էժան գներով սկսեցին վաճառել: Եթե սուպերմարկետներում ապրանքների գնի թանկացում լինի, ապա իմ, ձեր, բոլորիս բակերում առկա փոքր խանութները կսկսեն ավելի ազատ շնչել: Ես ճգնաժամի որևէ պատճառ չեմ տեսնում»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է նարցին, որ «Երևան սիթի»-ում մսի գինը երեկ արդեն իսկ հասել էր 5300 դրամի, նախարարը նշեց, որ եթե երկու օր չգնեն սուպերմարկետների միսը, ինչ են անելու այդքան միսը. «Եթե 2-3 օր առանց մսի, առողջ սնունդով ապրենք, կարծում եմ՝ գները կգան իրենց տեղը»: