կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-01 11:55
Հասարակություն

«Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետև հայ պիտի մեռնիմ». այսօր Սիմոն Յահնիյանի ծննդյան օրն է

«Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, քանի որ հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողութեամբ: Հիմա մեր ապրած կեանքը իսկապէս որ կեանքէ զատ՝ ամէն ինչի կը նմանի: Կ’պրինք ուրիշին տիրապետութեան տակ, ուրիշին խամաճիկներն ենք». Սիմոնի Յահնիյան

Աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սևեռելու նպատակով 1983 թվականի հուլիսի 27-ին Հայ Հեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջյանը և Սարգիս Աբրահամյանը, մտան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի թուրքական դեսպանատուն:

Դեսպանատան զինվորի հետ բախումի ընթացքում դռան շեմին ընկավ նրանցից մեկը՝ 21-ամյա Սիմոն Յահնիյանը, իսկ մյուս չորսին հաջողվեց մտնել դեսպանատան տարածք և իրականացնել երկու պայթյուն:

«Լիզբոնի 5» տղաները իրենց անձնազոհ արարքով ապացուցեցին, որ իրենց նպատակը ամենևին էլ ահաբեկչությունը չէր, այլ նվիրաբերում հայոց արդարացի դատին: Երիտասարդ տարիքում այս գործողությունն իրականացրած տղաներն իրենց համարձակ քայլով համաշխարհային հանրությանը հիշեցրեցին, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, և դրա բեռը նաև նրանց ուսերին է: 1983 թվականի այս գործողությունից հետո բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը:

* * *

Ինչպես որ երգը կըսէ:Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար:Այո, մենք խենթեր ենք, բայց չակերտյալ խենթեր:Եկեք, միացեք մեզի:Կը հավատամ, որ կտիրանաք մեր հայրենիքին:

Սարգիս Աբրահամյան


Մենք ալ ազգ ենք, հին ազգ ենք և մեր իրավունքն է ուրիշ ազգերու պես ապրիլ մեր հողերոն վրա: Մենք ալ կուզենք տեսնել մեր ժողովուրդը խաղաղ, հանգիստ իր հայրենիքին մեջ և մտահոգ միայն իր հայրենիքով, ապագայ հայ սերունդը պատրաստելով:

Վաչե Տաղլեյան


Ես կուզեմ երիտասարդությանն ըսել, թե երբեք թող չտխրին, ինչքան ալ թուրքը զորավոր ըլլայ մեզմե ավելի նոր զենքով կամ նոր դիվանագիտությամբ: Մենք առաջինները չենք, որ կքալենք: Մեզմե առաջ շատեր քալած են և կը յուսամ, որ մեզմե ավելի լավերն ալ պիտի գան, մեզմէ ավելի գործեր պիտի ընեն:

Սեդրակ Աճեմյան

 

Կուզեմ, որ իմ ընկերներս, որոնք ինծի հետ մեծցած են, նույն միջավայրեն մեջ մեծցած են, նույն տեղերը յաճախած են, նույն գործերը ըրած են, համազուին այս մեկ կետեն և չըսեն ընտանիքը, կեանքը, ապագան: Առանց հայրենիքի, առանց մեր հողերուն ոչ ապագայ կա, ոչ կեանք  կայ, ոչ ընտանիք կըլլայ:

Արա Քըրճլեան


\"\"

\"\"

\"\"