|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում տարբեր տեսակետներ են շրջանառվում, թե այս խորհրդարանական ընտրություններին իշխանությունը ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար: Այդ գումարի գերակշիռ մասը բնականաբար ստվերային շրջանառություն է լինելու:
Խոսքն ինչպես խոստացվող 10-50 հազար դրամ կաշառքի, այդպես էլ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների, գովազդային հոլովակների, հեռուստաեթերի, պաստառների, բուկլետների ծախսերի մասին է: Հատկապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված հիմնական թեկնածուները պատրաստվում են աստղաբաշխական գումարներ ծախսել:
Եվ ինչպես նախորդ ընտրություններին Հեղինե Բիշարյանն էր ասում Սամվել Ալեքսանյանի մասին, երկրի հարուստ օլիգարխները բացել են իրենց փողի տոպրակները: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը չհամաձայնեց այս տեղեկության հետ՝ հայտարարելով, թե դա բանահյուսության ժանրից է: «Ամեն ինչ են խոսում, հանիրավի, երբեմն սուտ, բայց միտումնավոր տարբեր բաներ են խոսում: Բայց եթե կան փաստեր, ուղարկեք իրավապահ մարմիններին»,- ասաց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում