կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-03 11:02
Հասարակություն

Օրենսդիր, գործադիր և դատական մարմինների պահպանման համար կծախսվի 688 միլիոն դրամ ավելի

Օրենսդիր, գործադիր և դատական մարմինների պահպանման համար կծախսվի 688 միլիոն դրամ ավելի

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ 2016 թվականի բյուջեի մասին օրինագիծը:

Հիմնական զեկուցող՝ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց օրենսդիր, գործադիր և դատական մարմինների դատական ծախսերը: Նրա խոսքով՝ 2016 թվականին օրենսդիր, գործադիր և դատական մարմինների պահպանման ծախսերի համար նախատեսված է հատկացնել 91 միլիարդ 719 միլիոն դրամ գումար, որը 688 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվանից:

Փոխնախարարը շեշտեց, որ կառավարման պահպանության համար միջոցներն օգտագործվել են խիստ խնայողաբար, քանի որ կրճատվել են կապիտալ ծախսերը: «Այս 91 միլիարդ 719 միլիոն դրամի մեջ մտնում են նաև դեսպանությունների ծախսերը»,- շարունակեց նա:

Սաֆարյանի խոսքով` ծախսերի ավելացումը պայմանավորված է նաև երեք մարմինների ծառայողական մեքենաների ավելացմամբ. այս տարի ավելացել է 4 մեքենա՝ պայմանավորված ինտեգրման նախարարության ստեղծումով:

«Պետական բյուջեի ծախսերի նվազեցման կապակցությամբ ասեմ, որ այն կազմում է 0.24 տոկոս, այսինքն՝ 6.85-ից դարձել է 6.5, խնդիրը պայմանավորված է մեր տնտեսական վիճակով»,- ասաց Պավել Սաֆարյանը: