կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-07 20:24
Հասարակություն

8,5 մլն դոլար տանողին էսօր ազա՞տ են արձակում. Յուվեցի Կարոն՝ Գոհար Ենոքյանի մասին

8,5 մլն դոլար տանողին էսօր ազա՞տ են արձակում. Յուվեցի Կարոն՝ Գոհար Ենոքյանի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւան քաղաքի վարչության` ձերբակալվածների պահման վայրից ժամեր առաջ ազատ է արձակվել գործարար, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը: Նշենք, որ, հաշվի առնելով նրա տարիքը (73 տարեկան), փոխվել է Ենոքյանի խափանման միջոցը: ՁՊՎ-ից դուրս գալուց հետո Ենոքյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ անմեղ է, եւ որ վերեւում Աստված կա:

 

 Պարզվում է՝ երկրորդ կողմի՝ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի հույսը եւս Աստված է«8,5 մլն դոլար տանողին էսօր ազա՞տ են արձակում, սպանության փորձի համար... խնամու հետ ա խոսել: 8,5 մլն դոլարը չի՞ տարել, խարդախություն չի՞ արել, հերիք չէ՞ր էս ամենը, որ կալանավորվեր»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ենոքյանի խափանման միջոցը փոխելուն, ասաց Կարո Կարապետյանը: Մեր այն դիտարկմանը, թե Ենոքյանը հայտարարում է, որ անմեղ է, պատգամավորը հակադարձեց. «Աստված տա մեկն էլ ինձ հանդիպի, 10 միլիոն տա, ես էլ հետո կհայտարարեմ, որ անմեղ եմ»:


 Կարո Կարապետյանը պատմեց նաեւ, որ գումարն առանց թղթաբանության է տվել, գումարը նրանք «չենջում են ֆռռացրել»: «Վստահելով եմ տվել, ես եմ մեղավոր, ես»,- ասաց նա եւ հայտարարեց, որ վերեւում Աստված կա: «Ով որ էդ գումարը կերել ա, Աստված իրան կպատժի»,- եզրափակեց նա:


Նշենք, որ, ըստ դատախազության հաղորդագրության, քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով, ապօրինաբար կատարել են Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով: Կատարված հանցավոր արարքի համար 07.05.2015թ. քրեական գործով որոշում է կայացվել Գոհար Ենոքյանին ներգրավել որպես մեղադրյալ` ՀՀ քր. օր-ի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով: