կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-12 10:49
Հասարակություն

Այս անգամ պետք է խմենք վերջում՝ ազգովի, ես էլ ձեզ հետ միասին…

25 տարի առաջ այս օրը մեզանից հեռացավ Արցախյան պատերազմի մասնակից, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը:

Այս առիթով ներկայացնում ենք հատված՝  Մոնթեի եղբոր` Մարգար Մելքոնյանի և կնոջ՝  Սեդա Գպրանյանի՝  Մոնթեի մասին պատմող գրքից: 

«Սեդայի վերջին այցելության առավոտյան Մոնթեն նրան հանդիպելու գնաց՝ մի շարք հրատապ հարցեր քննարկելու վճռականությամբ: Բայց երբ նա մտավ խցիկն ու հայացքն ուղղեց Սեդային, չկարողացավ զապել արգելքի վրայով ձգվելու ու նրան համբուրելու ցանկությունը: Մի պահակ բախեց խցիկը.

-Մելքոնյա'ն:

Դա այցելության կարգի խախտում էր: Համբույրը շարունակվեց, և այս անգամ պահակը բախից ավելի ուժգին.

-Մելքոնյա'ն:

Սեդան նրա բերանի մեջ շշնջաց, որ պետք է նստել, բայց նա շուրջերն ավելի ամուր սեղմեց Սեդայի շուրքերին՝ ասելով, որ վատագույն դեպքում իրեն պատժախուց կուղարկեն:

-Ես չեմ ուզում, որ դու այնտեղ գնաս,- տնքաց Սեդան:

-Ոչինչ,- շշնջաց Մոնթեն համբույրների արանքում,- սրա համար արժե բանտախցում նստել»:

* * *

Մոնթեն զանգահարում է շտաբ ու գանգատվում զինվորներից. 
-աս էշերուն կըսեմ գացեք պոստեր, չեն էրթար:
Շտաբում զարմանում են.
-Ինչպե՞ս,պոստերը դատարկ են և ազերիները չեն հարձակվում:
-Անոնք մեզմէ ալ էշ են,-լինում է պատասխանը:

* * *

Հրադադար

- Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք, - պատվիրում է Մոնթեն իր զինվորներին:
- Իսկ եթե իրենք կրակե՞ն, - հարցնում է մեկը:
- Մարերը լացացրեք, - լինում է պատասխանը:

* * *

Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն:

Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը:

Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։

Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայեր։

Ես երդում տված եմ. Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա:

Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաեւ պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած:

Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք: Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել: Այս անգամ պետք է խմենք վերջում՝ ազգովի, ես էլ ձեզ հետ միասին: