կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-25 10:23
Հասարակություն

Այս անգամ պետք է խմենք վերջում՝ ազգովի, ես էլ ձեզ հետ միասին․․․

Այսօր Արցախյան պատերազմի մասնակից, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակն է։

Այս առիթով ներկայացնում ենք հատված՝  Մոնթեի եղբոր` Մարգար Մելքոնյանի և կնոջ՝  Սեդա Գպրանյանի՝  Մոնթեի մասին պատմող գրքից:

«Սեդայի վերջին այցելության առավոտյան Մոնթեն նրան հանդիպելու գնաց՝ մի շարք հրատապ հարցեր քննարկելու վճռականությամբ: Բայց երբ նա մտավ խցիկն ու հայացքն ուղղեց Սեդային, չկարողացավ սզպել արգելքի վրայով ձգվելու ու նրան համբուլերոլւ ցանկությունը: Մի պահակ բախեց խցիկը.

-Մելքոնյա'ն:

Դա այցելության կարգի խախտում էր: Համբույրը շարունակվեց, և այս անգամ պահակը բախից ավելի ուժգին.

-Մելքոնյա'ն:

Սեդան նրա բերանի մեջ շշնջաց, որ պետք է նստել, բայց նա շուրջերն ավելի ամուր սեղմեց Սեդայի շուրքերին՝ ասելով, որ վատագույն դեպքում իրեն պատժախուց կուղարկեն:

-Ես չեմ ուզում, որ դու այնտեղ գնաս,- տնքաց Սեդան:

-Ոչինչ,- շշնջաց Մոնթեն համբույրների արանքում,- սրա համար արժե բանտախցում նստել»:

* * *

Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ և չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։ 

- Էլի խմո՞ւմ եք, – մոտենալով հավաքված զինվորներին՝ հարցնում է Ավոն։ 

- Դե, հրամանատար ջան, Ղարաբաղի թթի օղին աշխարհին է հայտնի։ Ամեն հաց ուտելուց մի բաժակ պետք է խմի ղարաբաղցին։ Միշտ էդպես է եղել. մեր պապերն էլ, պապերի պապերն էլ, երբ սեղան են նստել, թթի օղին անպակաս է եղել։ 

- Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել։ Ես անգամ պետք է խմենք վերջում ազգովի, ես ել ձեզ հետ միասին, - ասում է Ավոն:

* * *

Ղարաբաղում այդ օրերին ամեն կաթիլ վառելանյութը պետք Է ծառայեր միայն ռազմական նպատակների։

Ավոն այն վերահսկում Էր խստորեն։ Մի անգամ մթնշաղին հայ մամիկը, լսելով, որ Ավոն ինչ-որ տեղ Է գնացել, լամպը ձեռքին մոտենում Է զորանոցին ու դիմում հերթապահ զինվորին.

- Որդիս, լսել եմ Ավոն տեղ Է գնացել, մի բաժակ սալյարկա տվեք` լամպը Էսօր վառենք, որդիս դիրքերից տուն Է եկել։

Զինվորը, որին մթության քողի տակ չէր ճանաչել մամիկը, ժպտում է։ Ապա մոտ կանչելով անցնող զինվորին ասում է.

- Մեկ դույլ սալյարկա տվեք մայրիկին։

–Վա՜յ, Ավո ջան, դո՞ւ ես, քե մատաղ, բա ասել էին գնացե՞լ ես...

* * *

Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...

Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը...

Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ ... Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա...

Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաեւ պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած:

Արցախը իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, որ վերջինը չի ըլլար․․․

Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք: