կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-15 17:07
Հասարակություն

Սովետիզմի գարշահոտն ու Շարմազանովի «սկվազնյակը»

Սովետիզմի գարշահոտն ու Շարմազանովի «սկվազնյակը»

ՀՀ «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է կարգավորել պարգևների շնորհման կարգը և կանոնները, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մի քանի մեդալներից «սովետիզմի հոտ է փչում»:

 

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, որ համակարծիք է Նաիրա Զոհրաբյանի հետ, և եթե սովետիզմի հոտ է գալիս, ապա պետք է բացել պատուհանը, որ այդ գարշահոտն անցնի:

 

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց, թե «լավ է, որ պատուհան են բացում, բայց երբ երկու պատուհան է բացվում, սկվազնյակ է լինում»:

 

Ալեքսանդր Արզումանյանը քննադատեց օրենքի նախագծով նախատեսված խրախուսման ձևը, որը հատուկ է ոչ թե մեր երկրին, այլ ցարական Ռուսաստանին, երբ նման խրախուսման ձևով կաշառում էին որոշ արտիստների: Նա կոչ արեց բարձրացնել Հայաստանի շքանշանների պատիվը, այլ ոչ թե ընկնել, նրա խոսքով, «հիմար կոչումների հետևից»: Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ օրենքի նախագծին դեմ է քվեարկելու, որովհետև դեմ է Խորհրդային միությունից ժառանգություն մնացած երևույթներին: