կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-22 13:15
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը վեճի բռնվեց Շարմազանովի հետ

Նիկոլ Փաշինյանը վեճի բռնվեց Շարմազանովի հետ

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հերթական նիստին կրկին հարց բարձրացրեց Սյունիքում պատագամավոր Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը թույլ չտվեց հնչեցնել հարցը և հրահանգեց անջատել նրա խոսափողը:

 

Այնուհետև Փաշինյանը «Զբաղվածության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ գործազրկության և արտագաղթի վերաբերյալ` Ազգային վիճակագրական ծառայության հրապարաած վերջին տվյալների վերաբերյալ հարց ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Սակայն,  օգտվելով առիթից,  պատգամավորը դարձյալ անդրադարձավ ռուսական հատուկ ծառայությունների գործողություններին: Սա հունից հանեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազնաովին, ով լեզվակռվի մեջ մտավ Փաշինյանի հետ:

 

«Էն, որ Դուք ԱԺ ամբիոնում եք նստած, դեռ չի նշանակում, որ Ձեզ ամեն ինչ կարելի է»,- Շարմազանովին ասաց Փաշինյանը: Վիճաբանությունից հետո Շարմազանովը հրահանգեց անջատել Փաշինյանի խոսափողը՝ կոչ անելով առաջնորդվել ԱԺ կանոնակարգ օրենքով: