|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Հրապարակը» գրում է. «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնաթողությունը, ի թիվս այլ կառույցների, թափուր պաշտոնի տեղ բացեց նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանում: Նախկին վարչապետը բուհի կառավարման խորհրդի նախագահն է, նա այս պաշտոնում ընտրվել է դեռևս 2010 թվականին: Պարզ չէ՝ իպաշտոնե, թե ոչ, բայց անգամ եթե նրան թույլատրեն զբաղեցնել այդ պատասխանատու պոստը, միևնույն է՝ դիվանագիտական աշխատանքի մեկնելը կխանգարի դրան: Երեկ մենք տեղեկացանք, որ այս պաշտոնին հավակնում է Աժ նախագահ Գալուստ Սահակյանը: Բացի Գրիգորիչից. շրջանառվում է նաև նրա տեղակալ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը, ով բուհի շրջանավարտներից է: ՀՀԿ-ականների շրջանում ավելի հավաստի է համարվում Գրիգորիչի թեկնածությունը:
Վերջապես ումի՞ց է պակաս. Հովիկ Աբրահամյանը Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, Սերժ Սարգսյանը՝ ԵՊՀ-ի, Արմեն Աշոտյանը՝ բժշկականի, Տարոն Մարգարյանը՝ ճարտարապետաշինարարականի, Սամվել Նիկոյանը՝ ճարտարագիտականի: Ոչ պակաս արժանի թեկնածու է նաև Գալուստ Գրիգորիչը: Տիգրան Սարգսյանը դեռ շարունակում է մնալ խորհրդի ղեկավար, և աշնանն սպասվող հերթական նիստի ժամանակ էլ այս հարցը կլուծվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։