Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում, խոսելով կուտակայինի վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագծի մասին, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը նախ շնորհակալություն հայտնեց այն քաղաքական ուժերին, որոնք կուտակային համակարգի վերաբերյալ սկզբից ունեցել են նույն տեսակետը և հիմա էլ ունեն նույն տեսակետը, նաեւ չողջունեց այն քաղաքական ուժերի դիրքորոշումները, որոնք ժամանակի ընթացքում փոփոխվել են: Մասնավորապես` նա շնորհակալություն հայտնեց Դաշնակցությանը, քանի որ ի սկզբանե Դաշնակցությունը դեմ է եղել միայն պարտադիր բաղադրիչին և մինչև հիմա էլ դեմ է միայն պարտադիր բաղադրիչին: Իսկ ՀԱԿ, ԲՀԿ և ՕԵԿ խմբակցությունների դիրքորոշումները ժամանակի ընթացքում, այս օրենքի հետ կապված, փոփոխվել են:
Հակոբ Հակոբյանի խոսքով` պետության սուրբ պարտավորությունն է պահովել քաղաքացիներին կենսաթոշակով, և եթե քաղաքական ուժերը դեմ են պարտադիր բաղադրիչին, դա դեռ չի նշանակում, որ օրենքը հակասահմանադրական է:
«Շնորհակալություն քաղաքական ուժերին, որ կարողացան տեղ հասցնել հանրությանը օրենքի հետ կապված շատ մանրամասներ, որովհետև դա մեր գործառույթն էր, որը մենք չկարողացանք տեղ հասցնել: Օրենքում մինչև սեպտեմբերի 30-ը կա պարտադիր բաղադրիչը, հետո ինչ կլինի, դա չեմ կարող ասել: Մենք առերեսվելու համար չենք հավաքվել, չեմ կիսում այն կարծիքը, թե այս նախագիծը խաբկանք է և այլն: Ռեֆորմը շարունակվում է»,- ասաց Հակոբ Հակոբյանը: