Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 18-ին Չանաքքալեի 100-ամյակի և զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում տեղի ունեցած հատուկ նիստում բացման խոսքով հանդես է եկել խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը, ապա հաջորդել են քաղաքական ուժերի ելույթները:
Ըստ Milliyet-ի՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լևենթ Թյուզելի՝ հայերի վերաբերյալ հայտարարությունները վրդովմունք են առաջացրել մյուս պատգամավորների շրջանում:
«Մեր հայ համերկրացիները՝ Անատոլիայի մարդիկ, Չանաքքալեում կռվելիս լավն էին, սակայն նույն թվականին, միաժամանակ,Ստամբուլից աքսորում էին հայ մտավորականներին: Եթե տեր ենք կանգնում Չանաքքալեի մեր ժառանգությանը, ուրեմն մարտի դաշտում կռվող հայերի, աքսորվածների, ցեղասպանության ենթարկված հայերի իրողությանն էլ պետք է առերեսվենք, Հրանտի նման թանկ մտավորականի սպանության պատճառ դարձած մեր քաղաքականությունն էլ պետք է քննության ենթարկենք»,- ասել է Թյուզելը:
Ի պատասխան ելույթ է ունեցել ազգայնամոլների կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուը: «Պատմությանն առերեսվելը դժվար բան է: Եթե բոլորն առերեսվեն պատմությանը, մեծ օգուտ կբերի: Կուզեի իմանալ՝ հայերը պատմությանը որքանո՞վ են առերեսվել»,- ասել է նա:
Պատգամավորի խոսքով՝ այն ժամանակ, երբ Չանաքքալեում թուրքերը գոյության պայքար էին մղում, Վանում ու Զեյթունում հայերն ապստամբում ու թուրքերին էին կոտորում: