|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հրապարակ»-ը գրում է. «Մինչ ՀՀԿ-ի «հասարակ մահկանացուներն» անհամբեր սպասում են կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարին՝ ակնկալելով դրանից որոշակիություն, առանձին–առանձին Բաղրամյան 26 են կանչվում «ընտրյալները»։
Առաջին այցելուները գործարարներն են, նրանցից հետաքրքրվում են՝ ինչ ցանկություն և հնարավորություններ ունեն, ու ըստ այդմ էլ՝ համապատասխան ցուցումներ տալիս։ Սերժ Սարգսյանը կողմնորոշվել է 3 կանանց հարցում. 2017-ի խորհրդարանում կլինեն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արդարադատության գործող նախարար Արփինե Հովհաննիսյանը և խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։
Նոր Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջով կուսակցական ցուցակների առնվազն մեկ քառորդը կին պետք Է լինի։ Ընդ որում, առաջին համարից սկսած՝ յուրաքանչյուր քառյակում մեկական՝ 1-4, 1-8, 1-12»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։