Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը, հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ կառավարությունը առաջարկում է փոքր և միջին ձեռնարկատիրության հարկման ոլորտում էականորեն բարելավել ՓՄՁ հարկային միջավայրը և փաստաթղթաշրջանառության հարցը:
Առաջարկվում է առևտրի ոլորտում շրջանառության հարկի դրույքաչափը 3.1 տոկոսից դարձնել 1 տոկոս, ինչը նշանակում է հարկային բեռի թեթևացում շուրջ 39 հազար տնտեսավարող սուբյեկտների համար: Այն տնտեսավարողները, որոնք ստացել են ընտանեկան բիզնեսի կարգավիճակ, կազատվեն հարկերի վճարումից:
Ընտանեկան բիզնեսի կարգավիճակ են ստանում այն ձեռնարկությւոնները, որոնք ունեն 12 միլիոն դրամը չգերազանցող շրջանառություն, և որում ընդգրկված են ընտանիքի անդամներ:
Առաջարկվում է հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ ՓՄՁ փաստաթղթերի առկայությունը համարել պարտադիր պայման` հարկային կարգապահության ապահովման նպատակով:
Ըստ փոխնախարարի` եթե ՓՄՁ տնտեսվարող սուբյեկտը չունի պարտադիր փաստաթղթավորում մինչև 2015-ը, առաջին քայլը նախազգուշացումն է, երկրորդ քայլը` 20 հազար դրամ տուգանքը, երրորդ քայլը` շրջանառության հարկը մեկից կդառնա երեք տոկոս, չորրորդ խախտման դեպքում հայտնվելու է ավելի ծանր ռեժիմում:
2015-2016թթ. առաջարկվում է կրճատել պատասխանատվության մեկ էլեմենտը և առաջին խախտման դեպքում 20 հազար դրամ, երկրորդ խախտման դեպքում` հինգ տոկոս շրջանառության հարկ: Հետագա տարիների համար խստացվում են խախտումների դիմաց պատժամիջոցները: