Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ խոսել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունների մասին։ Նա նշել է, որ այս գագաթնաժողովի օրակարգը թելադրված էր իրավիճակի սրմամբ՝ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների արդյունքում, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
Լրագրողների հարցին, թե ինչ տվեց այսօրվա հանդիպումը, Նալբանդյանը պատասխանել է.«Որևէ հանդիպում, հատկապես նախագահների մակարդակով, շատ կարևոր է։ Ինչքան հաճախ լինեն նման հանդիպումները, միգուցե և փոքր քայլերով , բայց ինչ-որ քննարկումներ կլինեն` թե՛ հիմնախնդիր կարգավորման գործընթացն առաջ տանելու իմաստով, թե՛ այդ լարվածության նվազեցման համապատասխան մեխանիզմների մշակման իմաստով»։
«Երկու կողմերի մոտեցումները մոտ չեն, չեն համընկնում միմյանց։ Ոչ միայն Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում Հայաստանի մոտեցումներին, այլ նաև, կարող ենք ասել, որ Ադրբեջանի մոտեցումները չեն համապատասխանում եռանախագահող երկրների առաջարկներին։ Ադրբեջանը միայն ձևացնում է, որ պատրաստ է ։ Բայց ինչի՞ն են պատրաստ։ Այն հայտարարությունները, որ հանրային կարծիքի համար են անում և կարծում են, որ կտպավորի մեկին՝ այդպես չէ»,– նշել է Նալբանդյանը։
Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ Ադրբեջանը բանակցություններում իր թուլությունն ու անվստահությունը ցանկանում է կոմպենսացնել սադրիչ քայլերով: