կարևոր
4234 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-17 10:28
Հասարակություն

Հայաստանը իրավունք ունի պահանջել ԼՂ ինքնավար մարզի կարգավիճակի վերականգնումը, եթե հանձնում է այդ տարածքները. Օսկանյան

Հայաստանը իրավունք ունի պահանջել ԼՂ ինքնավար մարզի կարգավիճակի վերականգնումը, եթե հանձնում է այդ տարածքները. Օսկանյան

«Տավուշից 4 գյուղ հանձնելով Փաշինյանն ակամա գործի է դնում միջազգային իրավունքի հին հռոմեական սկզբունքը՝ «ինչ իմն է, իմն է»։ Սա Փաշինյանը կիրառում է միակողմանիորեն, չգիտեմ էլ՝ նա տեղյա՞կ է, թե՞ ոչ այս սկզբունքի մասին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Ըստ նրա, եթե դու պատրաստ ես Ադրբեջանին տալ հայկական այդ տարածքները, դու պարտավոր ես Ադրբեջանի առաջ խնդիր դնել վերադարձնել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը։

«Սրանք նույն հարթության վրա են, երկուսն էլ սովետական շրջանի ժառանգություն են։ Հայաստանն իրավունք ունի այդ հարցը, նաև արցախահայությանը իրենց տները վերադառնալու խնդիրը»,- նշել է Օսկանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։