կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-07 16:38
Քաղաքական

ՀՀԿ-ում բազմակարծություն կա. Կարեն Ավագյան

ՀՀԿ-ում բազմակարծություն կա. Կարեն Ավագյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը հերքում է այն լուրերը, թե ինքն էլ է ցանկացել առաջադրվել ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հավանում է խմբակցության ղեկավարի և քարտուղարի ընտրությունը, որովհետև Վահրամ Բաղդասարյանն ու Գագիկ Մելիքյանը փորձառու քաղաքական գործիչներ են: «Իմ թեկնածության հետ կապված` ես ամբիցիաներ չեմ ունեցել, նման խոսակցություններ չեն եղել»,- ասաց Կարեն Ավագյանը: Ինչ վերաբերում է ՀՀԿ ներսում հակասություններին ու ամբիցիաներին, նա վստահեցրեց, որ որևէ հակասություն Հանրապետականի ներսում չկա: Այն հարցին` բազմակարծություն կա՞, պատասխանեց. «Հակասություն չկա, բայց բազմակարծություն կա»: