|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը պնդում է, որ Ռուսաստանի խստացված միգրացիոն քաղաքականության պատճառով Գեղարքունիքի մարզում հարյուրավոր մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ նրանց մուտքը Ռուսաստան արգելված է:
Yerkir.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց մեր այն դիտարկման կապակցությամբ, որ Ռուսաստանը նաև նոր օրենք է ընդունել, որով, ընդհակառակը, հեշտացվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը: Մարզպետն ասաց. «Հարյուրավոր մարդիկ տոմս են վերցնում, որ գնան, բայց հայտնաբերում են, որ հայտնվել են սև ցուցակներում, դրա մասին է խոսքը, և նման մարդիկ մեր մարզում բավական մեծ թիվ են կազմում: Մարդկանց ընտանիքները Ռուսաստանում են, մարդիկ աշխատանքային պայմանագրեր ունեն Ռուսաստանում, բայց նրանք չեն կարողանում գնալ... Նման մարդկանց վերաբերյալ 20 էջանոց ցուցակ ունեմ, մարդիկ, որոնք չեն կարողանում գնալ Ռուսաստան»:
Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետը Yerkir.am-ի հետ զրույցում ասել էր. «Էնքան ասեցիք` արտագաղթ, արտագաղթ, հիմա Ռուսաստանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը և արգելում է որոշ քաղաքացիների` մտնել Ռուսաստան»: