|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Գեղարքունիքի մարզում, այօրվա դրությամբ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներով պայմանավորված, հաշվառված է 176 ինքնամեկուսացված քաղաքացի: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից:
Նշվում է՝ ինքնամեկուսացվածները հիմնականում եկել են Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից: Ջերմող և կոնտակտավոր հիվանդներ չկան, իսկ երեխաների և մեծահասակների շրջանում մոտ 50 տոկոսով նվազել է դիմելիությունը առաջնային պահպանման օղակներին: