կարևոր
2980 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-24 21:05
Հասարակություն

ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. աղբյուր

ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. աղբյուր

24News-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն, Ռուսաստանի իշխանությունները փակել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մուտքի իրավունքը։ Մեր զրուցակցի փոխանցմամբ, այդ որոշման պատճառները մի քանիս են՝ քաղաքականից մինչև տնտեսական։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկություն էր հրապարակել, որ Ռուսաստանում ձերբակալվել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր «Ալռոսա» ադամանդի արդյունահանման ընկերությունից ադամանդներ հետագա անօրինական վաճառքի և ՀՀ տարածք մաքսանենգ ճանապարհով ներմուծման նպատակով։ Գողացված ադամանդները Հայաստան են հասցվել «ADM Diamond»-ին, որի շահառուն հայ գործարար և ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիասյան Խաչատուր Սուքիասյանն է։ Սուքիասյանի մամուլի խոսնակը կտրուկ հերքել էր այս տեղեկատվությունը՝ ասելով, թե պատգամավորը կապ չունի «ADM Diamond» ընկերության հետ։