|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում մրցեցին իսպանական «Սևիլիա»-ն և Միլանի «Ինտեր»-ը:
Առաջին կեսը եզրափակիչներին ոչ բնորոշ գոլառատ ստացվեց: Նախ մեկնարկից 5 րոպե անց 11 մետրանոց հարվածով «Ինտեր»-ին առաջ մղեց Լուկակուն: Այնուհետ 12-րդ և 33-րդ րոպեներին դուբլ ձևակերպեց Դե Յոնգը և «Սևիլիա»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Սակայն մինչ թիմերը կգնային ընդմիջման` Դիեգո Գոդինը հավասարեց հաշիվը` 2:2:
Երկրորդ կեսում վիճակագրությունն առավելություն տալիս էր «Ինտեր»-ին, սակայն 74-րդ րոպեին նորից հաշվի մեջ առաջ անցավ «Սևիլիա»-ն: Այս անգամ աչքի ընկավ Դիեգո Կարլոսը` 3:2:Ի վերջո իսպանական թիմը հաղթեց 3:2 հաշվով և իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Եվրոպայի լիգայի չեմպիոն:
«Սևիլիա»-ն Եվրոպայի լիգայում մինչ այս հաղթել էր 5 անգամ` 2005–06, 2006–07, 2013–14, 2014–15, 2015–16 մրցաշրջաններում: