| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվել է քրեական հեղինակություն` Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի միջնորդությունը: Պաշտպանը միջնորդել էր 500 հազար դրամ գրավի դիմաց փոխել իր պաշպանյալի խափանման միջոց կալանավորումը, սակայն դատարանը մերժել էր այն:
Yerkir.am-ի հետ զրույցում պաշտպանը նշեց, որ իրենք պատրաստ էին ավելին վճարել, եթե, իհարկե, դատարանը պահանջեր: Հիշեցնենք, որ Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել) և 335 հոդվածի 1-ին մասով (հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը):
Սաֆարյանի սպանության գործը ՀՀ ոստիկանությունից տեղափոխվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն: Գործի քննությունը հանձնարարվել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, քննիչ Միքայել Համբարձումյանին:
Թեև Տիգրան Սարգսյանի վերաբերյալ դեռևս քննչական գործողություն, որպես այդպիսին, չի կատարվել, սակայն Էլբակյանը կարծում է, որ ԱԱԾ-ն ձեռքերը ծալած չի նստի: Հարցին, թե ճի՞շտ էր, արդյոք, գործը ԱԱԾ տեղափոխելը, Էլբակյանը պատասխանեց, որ այդ մասին կհայտնի, երբ արդյունքներ լինեն: