կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-27 15:05
Իրավական

Մանրամասներ քրեական աշխարհում հեղինակություն համարվող Թեւոսիկի եղբոր սպանության մասին

Մանրամասներ քրեական աշխարհում հեղինակություն համարվող Թեւոսիկի եղբոր սպանության մասին

Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդում քրեական աշխարհում հեղինակություն համարվող Թեւոսիկի եղբոր սպանության մասին: Ըստ ոստիկանության հաղորդագրության` հունվարի 27-ին` ժամը 00.17-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարյան փողոցում գտնվող փոստատան մոտ կրակել են մի քաղաքացու վրա, որը տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Արթուր Սաֆարյանը, որը ստացած վնասվածքներից մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի և կրծքավանդակի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից` «Մակարով» տեսակի ատրճանակ` փամփշտակալում` 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

 

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

 

Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: