Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Փաստինֆո»-ն գրում է, որ Երևանում թաղային հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը ոստիկանությունից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն է փոխանցվել դատախազի հանձնարարությամբ: «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունները հաստատել է ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:
«Նախաքննության սկզբում՝ 2014 թվականի փետրվարի 10-ին, ոստիկանությունը հայտարարեց, որ քրեական հեղինակության եղբոր սպանությունը պատվիրել է Իսրայել Սարգսյան (Իսո)՝ ընկեր Մովսես Ներսիսյանին (Մոսո): Իսկ երբ վերջինը կատարել է պատվերը, իր կատարած հանցանքը թաքցնելու դիտավորությամբ՝ Իսրայել Սարգսյանը 2014թ. փետրվարի 1-ին Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ անձամբ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով նրա դին տեղափոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դաշտային ավան և գցել այնտեղ գտնվող կոյուղու դիտահորը:
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների ներգրավմամբ՝ օրեր շարունակ իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չտվեցին, եւ կոյուղում դիակն այդպես էլ չհայտնաբերվեց։ Տվյալ տարածքում ԱԻՎ-ը որոնողական աշխատանքները դադարեցրել է։ Ու չնայած դիակը բացակայությանը՝ այդուհանդերձ, ոստիկանությունը Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ոչ միայն Թեւոսիկի եղբոր սպանությունը պատվիրելու,այլ նաեւ՝ Մոսոյին սպանելու համար։ Մինչդեռ, փաստաբանները հայտարարում են, որ Մոսոյին պետք է փնտրել ողջերի մեջ»,- գրում է կայքը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: