կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-17 12:35
Հասարակություն

Արմեն Երիցյանն արտահերթ խորհրդակցություն է անցկացրել

Արմեն Երիցյանն արտահերթ խորհրդակցություն է անցկացրել

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել մայիսի 14-ին արձանագրված ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարի վերլուծության արդյունքներին նվիրված արտահերթ խորհրդակցություն, որը վարել է Արմեն Երիցյանը:

 

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել մայիսի 15-ին Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարարներին.

 

«Ես միշտ ասել եմ, որ ունենք հերոս տղաներ, ովքեր միշտ կանգնում են քաղաքացու կողքին: Երեկ էլ նրանք բարեխղճորեն կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը: Հրշեջ-փրկարարները, չխնայելով իրենց կյանքը, հասնում են քաղաքացիներին օգնության: Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, կան որոշ բացթողումներ, որոնցից պետք է ճիշտ հետևություններ անել' մեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մենք բարի գործ ենք անում եւ դա պետք է միասին անենք` մեկ թիմով: Լավագույնները կխրախուսվեն, իսկ կարգ ու կանոնին չհետևողները համապատասխան պատժի կենթարկվեն: Յուրաքանչյուրը պետք է իր առջև դրված խնդիրները կատարի»:

 

Խորհրդակցության ընթացքում Ա. Երիցյանը երեք աշխատակցի հեռացրել է համակարգից, հայտարարել պաշտոնին անհամապատասխանություն, խիստ նկատողություն ու զգուշացում Փրկարար ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների: Նպատակը նախարարության աշխատակազմում կարգ ու կանոնի պահպանումն է, իսկ ամենապատասխանատու պաշտոնները պետք է զբաղեցնեն միայն իրենց աշխատանքը բարեխիղճ կատարող անձինք. գրված է ԱԻՆ կայքում: