Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գազի պայմանագրերը հաջողված պայմանագրեր են: ՀՀ-ն ստացել է արտոնյալ պայմաններով գազ ստանալու հնարավորություն: Մենք երաշխավորված ենք, որ գազի գնի տատանումներ չեն լինի: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ շատ մեծ էր սպեկուլացիան պայմանագրերի քննարկման ժամանակ:
«Գազի գինը ձեւավորվելու է` ինչպես ՌԴ-ի ներքին սպառողի համար: 30 տոկոս մաքսատուրք չի լինելու»,- ասաց Սարգսյանը:
Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ նախօրոք չէր հայտարարվում գազի գնի մասին, նա նշեց, որ «Գազպրոմ»-ի կողմից բարձր գին էր առաջարկվում, ինչն իրենց համար անընդունելի էր: «Այդ բեռը պետք է դրվեր քաղաքացիների վրա, և մենք ի վիճակի չէինք լինելու այդ բեռի տակից դուրս գալ: Մեզ բարձր գին էր առաջարկվում, ամեն տարի գազի գինը պետք է բարձրանար, որը, հասկանալի է, մեզ համար անընդունելի է: Բանակցություններն ավարտվեցին միայն այս տարի, երբ մենք եկանք համաձայնության: Այդ տարիների ընթացքում, երբ «Հայռուսգազարդը» պարտքեր էր կուտակել, դրանց 50 տոկոսը ՌԴ-ն իր վրա վերցրեց, 50 տոկոսը` մենք: 20 տոկոսի զիջումը վտանգ չի ներկայացնում, քանի որ «Հայռուսգազարդի» բոլոր որոշումները մեր վերահսկողության տակ են: Ապագա հինգ տարիների համար ունենք երաշխավորված մեխանիզմ` գազի գնի հետ կապված»,- նշեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ 30 տարով պայմանագիրը կնքվեց, վարչապետը պատասխանեց. «Որովհետեւ այս ոլորտը կարգավորվող ոլորտ է»:
Խոսելով իրանական գազի եւ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունների մասին` Տիգրան Սարգսյանն ասաց, որ վերջին 3 տարում Իրանը մշտապես խնդիր է դնում մեր առջեւ, որ գազի գինը պետք է թանկացնել: «Դեսպանի հայտարարությունները դիվանագիտական վրիպակ են»,- հայտարարեց նա: