|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը միայն այսօր է իմացել, որ իր ղեկավարած նախարարությանը միանում է նաև տարածքային կառավարման նախարարությունը:
Միշտ բարձր տրամադրությամբ աչքի ընկնող նախարարն այսօր անտրամադիր էր: Հարցին` եթե իրեն առաջարկեն ղեկավարել միավորված նախարարությունը, կհամաձայնի՞, պատասխանեց. «Կմտածեմ: Եթե մեզ հանձնարարեն, մենք կղեկավարենք, եթե` ոչ, ուրեմն` ոչ»:
Հարցին, թե որքանո՞վ են համատեղելի այդ երկու նախարարությունները, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ, որ համատեղելի են, որովհետև արտակարգ իրավիճակների նախարարությունն իր գործառույթները լավ կատարում էր, և միացումից հետո համատեղ աշխատանքները էլ ավելի լավ կկատարվեն: Հիմնականում փրկարարներն աշխատում են մարզերում՝ հիդրոմետ, սեյսմիկ ծառայությունները, մշտապես համագործակցում են»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե միայն Արմեն Գևորգյանի գնալուց հետո՞ է պարզվել, որ նախարարությունների միավորված կառավարումն ավելի արդյունավետ կլինի: Նախարարն ասաց. «Ես չգիտեմ, թե դա երբ է պարզվել»: