Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր գեներալները ուղղակի զարմանալի մարդիկ էին՝ ըստ Yerkir.am-ի վերհիշեց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ում պաշտոնավարման օրոք ձևավորվել է Հայոց բանակը՝ ՀՅԴ երիտասարդական կառույցի կազմակերպած հանդիպմանը Արամ Մանուկյան կենտրոնում։
«Ես Իվանյանին եմ ուզում հիշատակել, ինքն եկավ մի օր՝ կարճ թևերով, փայտից փոքր ճամպրուկով՝ մի ժամանակ բաղնիս էին գնում դրանով, ասաց՝ եկել եմ ծառայելու․ նստեց ուղղաթիռ, գնաց Ղարաբաղ»,-պատմեց նա։
Ու Իվանյանը սովորեցրեց թնդանոթներից կրակել այնտեղի տղերքին, ասաց Վազգեն Մանուկյանը․ ասում էր՝ մենք 20 անգամ ավելի քիչ սնարյադ ունենք, քան դիմացինը, ուրեմն ինքը, որ 20 անգամ կրակում է, դու մեկ կրակոցով պիտի գերազանցես իր 20 կրակածին։ Նա իր կյանքի ամբողջ վերջին հատվածը նվիրեց բանակի կառուցմանը՝ նշեց Մանուկյանը։
Նա հիշատակեց նաև Զինևիչին, որը հայ չէր․ էլի ամբողջ օրը զբաղված էր Ղարաբաղում բանակը կառուցելով։
«Այն գեներալները, որ եկան, գեներալների մասին հիմա ընդունված է ասել՝ կոռուպցիա և այլն, բայց այդ գեներալները Սովետական բանակից եկան և պահեցին Հայաստանը։ Ո՞վ է հիմա հիշատակում այդ մասին։ Եթե մենք մոռանում ենք անցյալը, մենք չենք ունենա ապագա»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նաև նշեց, որ Ադրբեջանը հակառակ ճանապարհով գնաց՝ հրաժարվեց Սովետական բանակում ծառայող ադրբեջանցի սպաներից, թեև նրանք քիչ էին, բայց հրաժարվեց՝ ասելով, որ խորհրդային ագենտներ են։
Ի տարբերություն հայկական բանակի, որն առաջնագիծ էր ուղարկում կամավորներից կազմված պրոֆեսիոնալներին, ոչ թե նորակոչիկներին, Ադրբեջանը նախընտրեց նորակոչիկերին ուղարկել ռազմական գործողությունների, և ամբողջ օրը ծնողները Բաքվում ցույցեր էին անում, որովհետև երբ կամավորն է զոհվում՝ ցույց չեն անում։
Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ այս գործոնները նպաստեցին, որ Ադրբեջանը պարտվի։
Մանրամասն՝ տեսանյութում․