Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտ մեկ շաբաթ առաջ լքել է Հայաստանը։ Նա չէր մասնակցում նաև շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստերին, որտեղ որոշվում էր Աժ նախագահի թեկնածուն։
Մեր հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաստատեց, որ Սարգսյանը հանրապետությունում չէ։
Ըստ որոշ տեղեկությունների, Սարգսյանը մեկնել է Իսպանիա: ԿԲ նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի պաշտոնավարության շրջանում մամուլում լուրեր էին պտտվում, թե նա Իսպանիայում ծովափնյա շքեղ առանձնատուն ունի։ «Առավոտ» օրաթերթը նույնիսկ տպագրել էր այդ առանձնատան լուսանկարը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։