|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վարդավառը հայ ժողովրդի հնագույն ծեսերից է և հագեցած է ավանդություններով, սովորույթներով: Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանն ասաց, որ Վարդավառից մեկ շաբաթ առաջ սկսվում է 7-օրյա պահքը, որից դուրս են գալիս` հաղորդություն ստանալով:
Ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանն էլ նշեց, որ որոշ տեղերում ազգագրական սովորույթ է պասը լուծել խնձորի խորովածով:
«Նախատոնական օրը ընդունված է ընտանեկան հավաք կազմակերպել, տանտիկինները հիմնականում պատրաստում են բանջարեղենային ուտեստներ, քաղցրավենիք`հալվա, որը խորհրդանշում է առատությունը: Ավանդական կենցաղում ընդուված է եղել ընդհանուր մատաղ ճաշակել, իսկ այժմ յուրաքանչյուրն իր համար է մատաղ մատուցում, սակայն պահպանվել է մատաղը տներով բաժանելու սովորույթը»,- պատմեց նա:
Նշենք նաեւ, որ այդ օրը կազմակերպվում էին նաեւ ուխտագնացություններ դեպի Մշո Սուրբ Կարապետ վանք: