Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Արցախում կիրակի օրվա ահաբեկչությունից մոտ մեկ շաբաթ առաջ արտակարգ դեպք է գրանցվել։ Արցախում խոսում են, որ փետրվարի վերջին Ստեփանակերտի եկեղեցու պատերին գիշերը կանաչ ներկով ինչ-որ մեկը գրառումներ է արել։ Առավոտյան դա հայտնաբերելով՝ իշխանությունները հանձնարարել են արագ «շլիֆովկա» անել պատերը՝ մաքրել գրությունը։
Խոսում են, որ գրառումները ուղղված են եղել նախագահ Արայիկ Հարությունյանին։ Բանն այն է, որ Հարությունյանը հենց այդ եկեղեցու մոտ է սկսել նախընտրական իր խոստումները եւ հետո ընտրվել նախագահ։ Ասում են՝ գրառումներով հիշեցրել են մոռացված խոստումների մասին, բայց թե ինչու եկեղեցու պատերի վրա, արցախցիները չեն կարողանում հասկանալ։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։