|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամեդ Ջիհադ Լյահամը հայտարարել է, որ եւս չորս մարդ, այդ թվում` մեկ կին, առաջադրել են իրենց թեկնածությունը նախագահական ընտրություններում:
«Սանա» գործակալության տվյալներով` չորս թեկնածուներն են Սաուսան Օմար Խադադը, Սամի Ահմադ Մաալյան, Մուհամադ Ֆիրաս Յասին Ռաջուխը եւ Աբդել Սալյամ Յուսեֆ Սալյամը:
Ավելի վաղ նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն էին առաջադրել Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհրդից Մահեր Աբդել Հաֆեզ Խաջարը եւ խորհրդարանի նախկին պատգամավոր Հասան Աբդալլա Նուրին:
Թեկնածուների առաջադրումը կտեւի մինչեւ մայիսի 1-ը:
Սիրիայի նախագահի մամլո գրասենյակն արդեն հանդես է եկել հայտարարությամբ` ողջունելով ազատ ու ժողովրդավարական մթնոլորտը, որում անցնում է ընտրությունների նախապատրաստությունը: