Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրամիությունը (ԵՄ) չի ճանաչել Բաշար ալ Ասադի հաղթանակը Սիրիայի նախագահական ընտրություններում։ «Այս ընտրությունները ո՛չ ազատ են, ո՛չ արդար»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:
Deutsche Welle-ն հայտնում է, որ Լիսաբոնում ԵՄ երկրների 27 արտգործնախարարների հետ հանդիպումից հետո Բորելը հայտարարել է, որ իբր այդ ընտրությունները ոչինչ չեն բերի Սիրիայում հակամարտության կարգավորմանը և չեն հանգեցնի համաշխարհային հանրության ու սիրիական ռեժիմի հարաբերությունների կարգավորմանը։
Դրանից առաջ ընտրությունները քննադատել էին Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները:
Հիշեցնենք, որ Ասադը հաղթել է մայիսի 26-ին անցկացված՝ Սիրիայի նախագահական ընտրություններում:
Միևնույն ժամանակ, Սիրիայում քվեարկության մեկնարկից մեկ օր առաջ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում կոչ էին անում միջազգային հանրությանը՝ չճանաչել հանրապետության նախագահական ընտրությունները:
Մոսկվան շեշտեց, որ Սիրիայում նախագահական ընտրությունների «ոչ լեգիտիմության» մասին հայտարարությունները կոպիտ քաղաքական ճնշում են և միջամտում են հանրապետության ներքին գործերին: