|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 99,01%-ի մշակումից հետո ձայների 87,34%-ով հաղթել է երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներից։
Նիկոլայ Խարիտոնովի օգտին քվեարկել է ընտրողների 4,31%-ը, Վլադիսլավ Դավանկովի օգտին՝ 3,79%-ը, իսկ Լեոնիդ Սլուցկիի օգտին՝ 3,19%-ը:
Մարտի 17-ի ժամը 20։37-ի դրությամբ՝ ՌԴ նախագահական ընտրություններով քվեարկել է ընտրողների 74,22 %-ը։
Նախնական տվյալներով՝ այս ընտրություններում ՌԴ նոր շրջաններում Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 88-95 %-ը։
Հեռավար էլեկտրոնային քվեարկությունից օգտված ընտրողների շրջանում ՌԴ գործող նախագահը ստացել է քվեների 87,4%-ը՝ Մոսկվայի ու Կալինինգրադի տվյալները չհաշված։