|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սիրիայի խոշոր քաղաքները զարդարված են նախագահ Բաշար ալ Ասադի լուսանկարներով, նրան գովաբանող պաստառներով: Այստեղ անցկացվում են նախագահական ընտրություններ, ինչն արդեն երկրորդ նախագահական ընտրությունն է տասը տարի առաջ սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում:
Շատերն են այստեղ ոգեւորված այս ընտրություններով, քանի որ ինչպես իրենք են ասում, ուզում են աշխարհի համար եւս մեկ անգամ իրենց ձայնը լսելի դարձնել: «’Իսկ այդ ձայնը հօգուտ նախագահ Բաշար ալ Ասադի է»,- ասում են նրանք:
Ընտրություններին մասնակցում են եւս երկու, սակայն շատ ավելի քիչ ծանոթ թեկնածուներ: Ինչ վերաբերում է երկրի հյուսիս-արեւելքին, որը գտնվում է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քուրդ զինյալների վերահսկողության ներքո, քվեարկություն չի անցկացվելու: Չեն քվեարկելու նաեւ Իդլիբի գավառում, որը դեռեւս վերահսկում են ապստամբ ուժերը:
Ընտրություններն անցկացվում են Արեւմուտքի կողմից սկսված պատժամիջոցների պատճառով այստեղ տնտեսության ազատ անկման պայմաններում: Տնտեսությանը մեծապես վնասում են նաեւ կոռուպցիան, ներքին բախումները, կորոնավիրուսն ու արտաքին աշխարհի հետ Սիրիան կապող միակ ուղի համարվող Լիբանանում ֆինանսական ճգնաժամը:
Բոլոր հաշվարկներով, Ասադը կհաղթի այս ընտրություններում: Քվեատուփերը փակվելու են ուշ երեկոյան:
Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն